ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ախպեր, կլինի՞, որ ում պատահի՝ միկրոֆոն չտաք

Ախպեր, կլինի՞,  որ ում պատահի՝  միկրոֆոն չտաք
17.05.2024 | 07:25

Շարժման հավաքում, Սուրբ Աննա եկեղեցու մոտ, էլի, Արցախից տարեց, գրագետ մարդ է ելույթ ունենում, արտիստ Խաչիկ Հարությունյանը:

ՈՒ ի՞նչ է ասում:

Խոսում է Արցախի կորստի մասին, եղած աղետի մասին ու, ի մասնավորի, ասում է թե... «Ո՞վ է այդ ամենի մեղավորը, ժամանակը կպարզի»:

Հասկանու՞մ եք, «ժամանակը կպարզի»: Սա ասում է Արցախին պատուհասած արհավիրքի միջով անցած, տնազրկված, հայրենազրկված մարդը:

Գրագետ մարդը:

Հասկանու՞մ եք, հլա դեռ ժամանակն է պարզելու:

Ժամանակը, բլի՜ի՜ի՜ի՜ն, պարզելու է...

Բա էլ խի՞ ենք հավաքվել, հլա ժամանակը պիտի պարզի:

Հետո էլ բան ենք ասում փաշին-ագիտ-պրոպին:

Այսինքն էս արցախցու համար պարզ չի, էլի, թե ով է մեղավորը:

Ասում է՝ այսօր ցավոք Արցախում ազերիներն են, աշխարհը լռում է:

Ա՜, դու չգիտե՞ս, թե խի է Արցախում էսօր ազերին:

Չգիտե՞ք:

Էն որ Արցախի կիկոլին էիք ընտրում՝ Արայիկ Հարությունյանին, չգիտեի՞ք:

Էն որ նիկոլին էիք պաշտպանում չգիտեի՞ք:

Հիմա էլ չգիտե՞ք:

Կարո՞ղ ա՝ չեք լսել, որ նիկոլը պաշտոնապես ու մի քանի անգամ ուրացել ա Արցախը:

ՈՒ որ դրանից չի խոսում, արդեն մնացած հուզական զեցումները Սարդարապատի թեմայով էլ լսելու չէր, գոնե ինձ համար:

Ախպեր, կլինի՞, որ ում պատահի՝ միկրոֆոն չտաք:

Հատկապես՝ ինչ-որ դերասանների:

Էն օրը էն դերասանուհին:

Էսօր էս տարիքով մարդը:

Հա՛, հարգեք, պատվեք ձեզ համար, ձեր նեղ շրջապատում, բայց շարժման հավաքում ճառելու բան չեն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ